Կրեմլը բացատրեց՝ ինչու է փոխվել Պուտինի ձայնը
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է նախագահ Վլադիմիր Պուտինի փոխված ձայնի պատճառը՝ նշելով, որ դա սովորական երևույթ է և մտահոգության տեղ չի տալիս։ ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությամբ Պեսկովը ասել է, որ Բիշքեկում ունեցած իր ելույթի ընթացքում Պուտինի ձայնը «մի փոքր խռպոտել էր», սակայն նման բան «երբեմն պատահում է»։
Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ անցել է իր տարեկան բժշկական հետազոտությունը, որը տևել է մոտ երկու օր։ Նախագահի խոսքով՝ նա նույնիսկ գիշերել է բուժհաստատությունում, սակայն հետազոտության արդյունքներն «ամբողջովին լավ» են եղել։
Պեսկովը նաև հիշեցրել է, որ դեռ 2024-ին պատասխանել էր մեկ այլ լայն արձագանք ստացած հարցի՝ ինչու է Պուտինը հաճախ ելույթների ժամանակ առանց գլխարկի։ Նրա խոսքով՝ նախագահը միջոցառումների ընթացքում հազվադեպ է երկար ժամանակ դրսում գտնվում, ուստի չի զգում դրա անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան