Ով է Ուկրաինական հակամարտության պատճառը․ պրոֆեսոր
Վերլուծական
Ուկրաինական հակամարտության պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնման ձգտումն էր։ Այս մասին հայտարարել Է Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը Х սոցկայքում։
Դիզենը հիշեցրել է, որ ռազմական գործողությունների սկզբում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Կիևի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Բացի այդ, 2022 թվականի փետրվարին Ռուսաստանն ու Ուկրաինան հայտարարեցին առանց նախապայմանների բանակցություններ վարելու մտադրության մասին։
«Այս իրադարձությունները երբեք հանրային քննարկման առարկա չեն դառնա, քանի որ դրանք վկայում են այն մասին, որ պատերազմի պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր, և որ խաղաղ լուծումը հնարավոր էր», - ընդգծել է պրոֆեսորը: Դիզենի խոսքով՝ յուրաքանչյուր ոք, ով մարտահրավեր է նետում ՆԱՏՕ-ի ռազմական հռետորաբանությանը, ենթարկվում է վարկաբեկման և գրաքննության:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան