Պուտինը բարձր է գնահատել Լուկաշենկոյի դերը Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան մշտապես հիշում և բարձր է գնահատում Բելառուսի մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը ընդգծել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն այն առաջնորդներից է, ով հետևողականորեն հանդես է գալիս հակամարտության դադարեցման օգտին։ Նրա խոսքով՝ Բելառուսի կողմից մինչ օրս արված քայլերը «պոզիտիվ արդյունք» են տվել և նպաստել են խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը։
Լուկաշենկոն իր պատասխան խոսքում նշել է, որ Մինսկի ակտիվ մասնակցությունն ամբողջովին պայմանավորված է երկու երկրների դաշնակցային հարաբերություններով և պատմական կապերով։ Նա ընդգծել է, որ Բելառուսը միշտ պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին, քանի որ դա ուղղակիորեն առնչվում է տարածաշրջանի անվտանգության և կայունության հարցերին։
Նյութի հրապարակման պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Կիևը պետք է բանակցային համաձայնության գա Մոսկվայի հետ՝ հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական առավելությունը։ Թրամփը հավելել էր, որ հակամարտությունը կարող է շարունակվել տարիներ, եթե կողմերը չանցնեն քաղաքական լուծումների ճանապարհին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան