ԱՄՆ-ն ցանկանում է ազատ արձակել Բելառուսում գտնվող ավելի քան 100 բանտարկյալի
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Բելառուսը բանակցություններ են վարում բելառուս բանտարկյալների ազատ արձակման շուրջ, հաղորդում է Reuters-ը։
Գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ պաշտոնյաները ցանկանում են ապահովել ավելի քան 100 բանտարկյալների ազատ արձակումը՝ որպես միասնական գործարքի մաս ըստ աղբյուրների, որոնք խնդրել են անանուն մնալ՝ դիվանագիտական զգայուն բանակցությունները պաշտպանելու համար։
Աղբյուրները չեն նշել, թե որ բանտարկյալները կարող են ազատ արձակվել և երբ։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ, իսկ Վաշինգտոնում Բելառուսի դեսպանատունը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան