Եվրոպայում խոստովանել են, որ չեն ցանկանում «կռվել ռուսների հետ»
Աշխարհ
«Կամավորների կոալիցիայի» երկրները չեն կարողանա իրականում երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, քանի որ Եվրոպան «չի ցանկանում կռվել ռուսների դեմ»։ Այս մասին, ըստ Politico-ի, հայտարարել է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի նախկին ռազմական կցորդ Ջոն Ֆորմանը։
«Մենք երբեք չենք կարողանա ապահովել հուսալի անվտանգության երաշխիքներ։ Միայն ԱՄՆ-ն և, հնարավոր է, մեր հիմնական դաշնակիցները կարող են դա անել, քանի որ ոչ ոք չի ցանկանում կռվել ռուսների դեմ, եթե խաղաղությունը խզվի», - ընդգծել է նա։
Այս ֆոնին Politico-ն նոյեմբերի 26-ին գրել է, որ Մեծ Բրիտանիան «շատ լավ պատրաստված է», այսպես կոչված, եվրոպական «կամավորների կոալիցիայից» զորքերի՝ Ուկրաինայում հնարավոր տեղակայմանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան