Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Դպրոցում վստահության մթնոլորտ ստեղծելը չափազանց կարևոր է. առաջին անգամ անցկացվել է աշակերտական համաժողով

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի է ունեցել աշակերտական համաժողով, որն անցկացվել է «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ գրասենյակի միջազգային համագործակցության պատասխանատու Ֆրանկ Հեսսը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կրթության մրցունակությանն ուղղված Եվրոպական միության կողմից տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ համաժողովի անցկացումը վաղուց հասունացած անհրաժեշտություն էր՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին ձևավորվել է ուսուցչական համաժողովների ավանդույթը, որը դարձել է փորձի փոխանակման և նորարարության խթանման լավագույն հարթակ։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ուսուցիչների մասնակցությամբ քննարկումների ընթացքում էլ բարձրացվել է կրթության գլխավոր շահառուների՝ աշակերտների մասնակցությամբ հարթակի ձևավորման խնդիրը։

«Երեխաներին գործընթացների ուղղակի մասնակից դարձնելն առանցքային նշանակություն ունի ոչ միայն աշակերտների, այլև նախարարության համար: Եթե ուզում ենք, որ կրթական բարեփոխումները լինեն նպատակային և իրականում օգտակար, նշանակում է՝ դրանք առանց աշակերտների մասնակցության չեն կարող իրականացվել»,– նշել է նախարարը՝ ընդգծելով, որ սովորողները հաճախ բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք որևէ այլ միջավայրում չեն հնչում։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ համաժողովն անցկացվում է այն ժամանակահատվածում, երբ աշխարհում նշվում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման օրը. «Երեխայի իրավունքների շարքում առանձնահատուկ տեղ ունի մասնակցության, այդ թվում՝ նրանց ձայնը լսելի դարձնելու իրավունքը, որպեսզի երեխաներին վերաբերող որոշումները չկայացվեն առանց նրանց: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ աշակերտներն իրենք էլ ակտիվություն են ցուցաբերում»։

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դպրոցներում գործող աշակերտական խորհուրդներին՝ նշելով, որ որոշ դեպքերում դրանք գործում են միայն ձևականորեն և չեն օգտագործում ընձեռված հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է նաև համաժողովի խորագրին` հիշեցնելով, որ այս ուսումնական տարին հայտարարվել է անվտանգ և ապահով կրթության տարի, ինչը պատահական չէ: «Դուք՝ որպես սովորողներ, հաստատ առիթ եք ունեցել ականատես լինելու կամ առնվազն լսելու խնդիրների մասին, որոնք մեր կրթական միջավայրը ոչ միշտ են ապահով դարձնում։ Խնդիրները բազմաշերտ են՝ սկսած դպրոցների ֆիզիկական անվտանգության հարցերից»,- դիմելով աշակերտներին` ասել է նախարարը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության 300 դպրոցների կառուցման և հիմնանորոգման ծրագրին: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` դպրոցներից 60-ում աշխատանքներն ավարտվել են, սակայն ոլորտում ֆիզիկական միջավայրի բարելավման առումով մեծ աշխատանքի կարիք կա։

Այդուհանդերձ, նախարարի խոսքով՝ անվտանգ միջավայրը միայն ֆիզիկական տարածքը չէ. անհրաժեշտ է հոգեբանական և սոցիալական այնպիսի միջավայր, որտեղ ոչինչ չի խանգարի աշակերտին սովորել, զարգանալ և ինքնադրսևորվել. «Բուլինգի և դրա տարբեր դրսևորումների մասին, ցավոք, ավելի քիչ ենք խոսում, քան անհրաժեշտ է, և դեպքերի միայն փոքր մասն է տեսանելի։ Դպրոցում վստահության մթնոլորտ ստեղծելը չափազանց կարևոր է, և հենց այս նպատակով բոլոր դպրոցներում ներդրվել է հոգեբանի հաստիք։ Հաստիք ներդնելը, սակայն, դեռ բավարար չէ․ ժամանակ է պետք՝ արդյունավետ աշխատանք ապահովելու համար»։

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է ներառական կրթության կարևորությունը՝ նշելով, որ այս ուղղությամբ անելիքները շատ են, և հենց այդ խնդիրների մասին աշակերտների կարծիքն ու խոսքը լսելը համաժողովի հիմնական նպատակներից է։ Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ համաժողովի իրականացմանն աջակցելու համար և հաջողություն մաղթել մասնակիցներին։

«Ամբողջ աշխարհում երեխաները նոր և բարդ մարտահրավերների առաջ են կանգնած, և Հայաստանը բացառություն չէ։ Բուլինգն ու կիբեռբուլինգը կանխելը, ինչպես նաև դպրոցներում ապահով ու անվտանգ միջավայր ստեղծելը, որտեղ երեխաները կարող են զարգանալ, կարևոր առաջնահերթություններ են, որոնք մեզնից յուրաքանչյուրի ուշադրությունն ու ներգրավվածությունն են պահանջում։ Դա անելու լավագույն միջոցը երեխաների ձայնը լսելի դարձնելն է, ինչպես նաև ապահովելը, որ նրանք մասնակցեն իրենց վերաբերող լուծումների մշակման գործընթացին։ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր երեխա ունի իր կարծիքն անվտանգ կերպով արտահայտելու, ինչպես նաև լրջությամբ ընկալվելու իրավունք: Երեխաներին հետևողականորեն լսելով ՝ մենք կարող ենք ստեղծել ապահով միջավայրեր, որտեղ նրանք իրենց հարգված և ներառված կզգան»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը` հույս հայտնելով, որ այս համաժողովը կդառնա ամենամյա:

Աշակերտական համաժողովին շուրջ 180 սովորող է մասնակցել. նրանք ընտրվել են ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներից, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներից և ակտիվ հասարակական գործունեություն ծավալող աշակերտներից, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայության և ոչ պետական դպրոցների այն աշակերտներից, որոնք ակտիվ մասնակցել են նախարարության տարբեր ծրագրերի:

Համաժողովի ընթացքում անցկացվել են պանելային քննարկումներ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների մասնակցությամբ, ինչպես նաև պլենար նիստ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրով ուսումնական տարի» թեմայով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա ներկայացրել է կրթական բարեփոխումների երեք հիմնական ուղղությունները՝ ենթակառուցվածքների բարելավում, կրթության բովանդակության որակի բարձրացում և ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնում։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև անվտանգ ու ապահով կրթական միջավայրի ստեղծման կարևորությանը՝ ընդգծելով, որ դրա նպատակն է դպրոցը դարձնել այնպիսի վայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կհաճախի սիրով։

Համաժողովի ընթացքում անցկացվել է նաև «Անվտանգ և ապահով դպրոց» խորագրով նախագծային աշխատանքների էքսպո-ցուցահանդես, որը ներկայացրել են մայրաքաղաքի և մարզերի 4–8-րդ դասարանների սովորողները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված