ԵՄ-ն կարող է դեկտեմբերին համաձայնության գալ Ուկրաինայի ֆինանսավորման ծրագրի շուրջ․ Reuters
Աշխարհ
ԵՄ-ն կարող է համաձայնության գալ Ուկրաինայի ապագա ֆինանսավորումն ապահովելու ծրագրի շուրջ դեկտեմբերին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին։
«Եվրամիությունը, հավանաբար, դեկտեմբերին որոշում կկայացնի այն մասին, թե ինչպես ապահովել Ուկրաինայի ապագա ֆինանսավորումը», - նշվում է հրապարակման մեջ։
Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ «կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանսի մասնակիցները առաջարկել են ամբողջությամբ օգտագործել սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինայի ֆինանսավորման համար։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը ընդգծել են Ուկրաինայի համար երկարաժամկետ ֆինանսավորում արագ ապահովելու կարևորությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան