Ռուսական նավթը չափազանց գրավիչ է, որպեսզի Հնդկաստանը հրաժարվի նրանից. Սերգեյ Չիժով
Ռուսաստան
Ռուսական նավթը չափազանց գրավիչ է, որպեսզի Հնդկաստանը հրաժարվի նրանից։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Չիժովը, հայտնում է «Газета.Ru»-ն։ Նա նշել է, որ խոսքը վերաբերում է թե՛ նավթի գնի, թե՛ դրա որակի առավելություններին։
Մեկնաբանելով այն լուրը, որ հնդկական բանկերը կրկին համաձայնվել են կատարել վճարումներ ռուսական նավթի դիմաց, Չիժովը հիշեցրել է, որ նման զարգացումը վերլուծաբանները վաղուց էին կանխատեսում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն իրականում միայն երկարացնում և բարդացնում են միջնորդների շղթան, սակայն չեն խանգարում Մոսկվայի եկամուտներին։ Արդյունքում ձևավորվել է նոր, ավելի երկար ու բարդ սխեմա, որի շնորհիվ հնդկական բանկերը պատրաստ են վերսկսել վճարումները ռուսական նավթի համար։
Պատգամավորը նաև նշել է, որ նման գործարքները ձևականորեն համապատասխանելու են ԱՄՆ ֆինանսների նախարարության պահանջներին, և հնդկական բանկերը չեն աշխատի ուղղակիորեն պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունների հետ։ Ավելին, Վաշինգտոնին դժվար կլինի վերահսկել այս գործընթացը, քանի որ Հնդկաստանը նախատեսում է հաշվարկները կատարել յուանով և Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնդկական բանկերը համաձայնվել են վճարումներ իրականացնել ռուսական նավթի ներմուծման համար՝ երկու պայմանների պահպանմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան