ԱՄՆ-ն շարունակում է զենքի և հետախուզական միջոցների մատակարարումը Ուկրաինային. ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկով
Ռուսաստան
ԱՄՆ-ն շարունակում է զենք և հետախուզական տվյալներ մատակարարել Ուկրաինային։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա հիշեցրել է, որ այս տարվա օգոստոսին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ ձևավորվել է փոխըմբռնման մի ամբողջություն, որը որոշակի պայմաններում կարող է հիմք հանդիսանալ Ուկրաինայում հետագա համապարփակ քաղաքական և դիվանագիտական կարգավորման համար։
Այնուամենայնիվ, ըստ Ռյաբկովի, նկատվում են նաև հակաքայլեր. ամերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինա շարունակվում են, թեև եվրոպական երկրների հաշվին, և ԱՄՆ-ից հետախուզական տվյալները շարունակում են հոսել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան