Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին Microsoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչում Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը 0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը 

ՀԸԳՀ-ն՝ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի հետ մեկտեղ հանդիսանալու է մեր բարեփոխումների ողնաշարը. Մհեր Գրիգորյան

ՀՀ կառավարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Դանիայի դեսպանությունը նոյեմբերի 25-ին նշել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ութերորդ տարեդարձը, որի հիման վրա ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը և բարեփոխումների նկատմամբ հանձնառությունը։

ՀԸԳՀ-ն ստորագրումից ի վեր կարևոր դեր է խաղացել Հայաստանի զարգացման խթանման, ժողովրդավարական կառավարման բարելավման և օրենքի գերակայության առաջխաղացման գործում՝ միաժամանակ ստեղծելով խոստումնալից տնտեսական հնարավորություններ բոլոր քաղաքացիների համար:

Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղ իրականացրել են բարեփոխումներ արդարադատության, հանրային կառավարման, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում՝ զուգահեռաբար առաջընթաց գրանցելով թվային փոխակերպման, կապակցվածության և կայուն տնտեսական զարգացման ուղղություններով:

ՀԸԳՀ ստորագրման ութամյակի առթիվ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Այսօր մենք առիթ ունենք ոչ միայն հետ նայելու անցած ուղուն, այլև ձևակերպելու ապագա անելիքները։ Ապագա, որտեղ ՀԸԳՀ-ն՝ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության նոր օրակարգի հետ մեկտեղ հանդիսանալու է մեր բարեփոխումների ողնաշարը, զարգացման ծրագրերի ուղենիշը և միջազգային հարաբերությունների առանցքային հենարանը։ Հայաստանի և Եվրոպական միության միջև ստեղծված գործընկերությունն այսօր արդեն անցում է կատարում նոր մակարդակի՝ պահպանելով ՀԸԳՀ-ի արժեքային հենքը և ընդլայնելով դրա քաղաքական և տնտեսական ընդգրկումը»։

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է. «Տարիների ընթացքում մեր համագործակցությունը զարգացել է՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին, սոցիալ-տնտեսական կայունությանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային կապերի խորացմանը միտված Եվրամիության շարունակական աջակցությամբ»:

Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենը նշել է. «Քանի որ Դանիան ներկայումս զբաղեցնում է ԵՄ նախագահությունը, մենք ուրախ ենք աջակցել այսօր անցկացվող տարեդարձի միջոցառմանը՝ Հայաստան բերելով դանիացի հիմնական բանախոս Սյուն Կնուդսենին։ Մենք բարձր ենք գնահատում այս հնարավորությունը՝ ներկայացնելու Դանիայի փորձը հանրային հատվածի նորարարությունների, ինչպես նաև հասարակության տարբեր գործընկերների հետ՝ ազգային և միջազգային մակարդակներում, համագործակցության միջոցով բարեփոխումներ առաջ տանելու և արդյունքներ ապահովելու գործում։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորել այնպիսի կառույցներ և լուծումներ, որոնք համահունչ են մերօրյա աշխարհի բարդությանը և կարող են նպաստել ՀԸԳՀ-ի ամբողջական ներուժի բացահայտմանը»:

Եվրամիությունն ու Հայաստանը շարունակում են ջանքերը՝ ապահովելու շոշափելի արդյունքներ, որոնք կբարելավեն Հայաստանի քաղաքացիների կյանքը՝ խթանելով ավելի դինամիկ և ապագայամետ գործընկերություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններին
Ամենադիտված