Ֆոն դեր Լայենին մեղադրել են Թրամփի խաղաղ պլանի սաբոտաժի մեջ
Աշխարհ
Հունգարական «Հիմնարար իրավունքների կենտրոնի» վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը փորձում է խափանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մշակած՝ Ուկրաինայի խաղաղ կարգավորման պլանը։ Նրա խոսքով՝ ֆոն դեր Լայենը ներկայացնում է «անպատասխանատու և գոռոզ» պահանջներ և միաժամանակ պահանջում Ուկրաինայի արագ ինտեգրում ԵՄ-ին, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
Ավելի վաղ ֆոն դեր Լայենը հրապարակել էր Եվրոպայի պահանջները խաղաղ համաձայնության վերաբերյալ՝ հայտարարելով, որ ԵՄ-ի համար անընդունելի է ամերիկյան նախագծում սահմանների փոփոխության գաղափարը։ Նա նաև ընդգծել էր, որ Ուկրաինան պետք է ունենա ազատ հնարավորություն միանալու ԵՄ-ին։
Մինչ այդ ԵՀ ղեկավարը նշել էր, որ Ժնևում կայացած ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններից հետո ձևավորվել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պլանի «մեկնարկային կետը»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան