Գերմանիայի ԱԳ նախարարը բացահայտել է՝ ինչ հանգամանքներում Ուկրաինան տարածքային զիջումների կգնա
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համատեքստում, հայտարարել է, որ զիջումների գնալու համար Կիևին անհրաժեշտ է լուրջ անվտանգության երաշխիքներ տրամադրել, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից։ Նրա խոսքերը մեջբերել է N-TV հեռուստաալիքը։
«Սա, իհարկե, նշանակում է հանձնառություն և անկեղծ պատրաստակամություն նրանց կողմից, ովքեր խոստումներ են տալիս աջակցել Ուկրաինային ռուսական կրկնակի ներխուժման դեպքում», - հայտարարել է Վադեֆուլը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան կարող է պատրաստ լինել զիջումների, այդ թվում՝ տարածքային, միայն այն դեպքում, եթե դրանք ուղեկցվեն Արևմուտքի, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների կողմից հուսալի անվտանգության երաշխիքներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)