45-ամյա տղամարդը ձերբակալվել է զենք և զինամթերք պահելու համար
Իրավունք
Երևան քաղաքի գնդի պարեկները դեկտեմբերի 21-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել, զենք և ռազմամթերք պահելու համար ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որը գետնին է նետել ատրճանակի նմանվող իր և պահեստատուփ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ և 8 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ։
Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։
ՆԳՆ ոստիկանություն


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)