Պենտագոնը հաստատել է Դանիային մոտ 1 միլիարդ դոլարի արժողությամբ «օդ-օդ» դասի հրթիռների հնարավոր վաճառքը
ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Դանիային 951 միլիոն դոլարի «օդ-օդ» դասի հրթիռների հնարավոր վաճառքը, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Պենտագոնի Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությանը (DSCA):
DSCA-ի հայտարարության մեջ նշվում է, որ Կոպենհագենը խնդրել է Վաշինգտոնին գնել 236 առաջադեմ AMRAAM-ER մեծ հեռահարության օդ-օդ դասի հրթիռներ և դրանց հետ կապված սարքավորումներ:
Փաստաթղթում նշվում է, որ առաջարկվող վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ ամրապնդելով Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակցի անվտանգությունը:
ԱՄՆ Կոնգրեսը 30 օր կունենա գործարքը հաստատելու կամ մերժելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)