Ֆինլանդիայում գրանցվել է 2000 թվականից ի վեր գործազրկության ամենաբարձր մակարդակը
Աշխարհ
Ֆինլանդիայում գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային 10,6%-ի, հաղորդում է Ֆինլանդիայի առևտրաարդյունաբերական պալատի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Վիճակագրական գործակալության տվյալներով՝ նոյեմբերին գործազուրկների թիվը կազմել է 276 000, ինչը 50 000-ով ավելի է 2024 թվականի նպատակային ցուցանիշից (8,9%)։
Ֆինլանդիայի առևտրաարդյունաբերական պալատի խոսնակ Յուկա Ապելկվիստը հայտարարել է, որ գործազրկության մակարդակը հասել է «2000-ականների ցանկացած պահի ամենաբարձր մակարդակին»։
2025 թվականի նոյեմբերին այդ մակարդակը կազմել է 9,7%, իսկ հոկտեմբերին՝ 10,3%։ Համեմատության համար՝ 2024 թվականին գործազրկության միջին մակարդակը կազմել է մոտավորապես 8,26%։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)