Եվրոպայում հայտարարել են վտանգի մասին
Աշխարհ
Եվրամիությունը վտանգավոր ճանապարհով է գնում Ուկրաինային օգնելու հարցում։ Նման կարծիք է հայտնել ֆիննական «Ազատության դաշինքներ» ազգային-խորհրդատվական կուսակցության անդամ Արմանդո Մեման X սոցիալական ցանցում:
Նա նշել է, որ եվրոդիպլոմատիայի ղեկավար Կայա Կալասի ռազմավարության համաձայն՝ Եվրոպան պետք է շարունակի պրոքսի-պատերազմն Ուկրաինայում որքան հնարավոր է երկար, որպեսզի ժամանակ շահի վերազինման համար:
Քաղաքական գործչի խոսքով՝ այդ պատճառով ԵՄ-ն «վերաշարադրել է» ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագիրը և դեմ է ամերիկյան նախաձեռնությանը: «Ես կարող եմ ասել, որ Եվրոպան շարժվում է շատ վտանգավոր ճանապարհով։ Մենք պետք է վերադառնանք երկխոսության և խուսափենք Եվրոպայում ևս մեկ լայնածավալ պատերազմից», - հայտնել է Մեման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)