Ֆրանսիայում արձագանքել են Մակրոնի հասցեին Դուրովի քննադատությանը
Աշխարհ
Ֆրանսիայի «Հայրենասերներ» աջակողմյան կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն աջակցել է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին նրա քննադատությունից հետո: Այս թեմայով գրառումը հրապարակվել է X սոցցանցի իր էջում։
Քաղաքական գործիչը համաձայնել Է ԵՄ-ն թվային ԳՈՒԼԱԳ դարձնելու Մակրոնի մտադրության մասին գործարարի խոսքերի հետ։
«Պավել Դուրովը այդ ամենը ներկայացրեց գրաքննության դեմ պատժամիջոցների մասին ցնցող գրառման մեջ, որոնք վերաբերում են Թիերի Բրետոին և նրա ընկերներին։ Մակրոնը ուշադրության կենտրոնում է, ինչը շատ ճիշտ է», - հայտնել է Ֆիլիպոն։ Վերջինս նաև հավելել է, որ Ֆրանսիան պետք է դուրս գա ԵՄ-ից՝ խոսքի ազատությունը պաշտպանելու համար:
Ավելի վաղ Դուրովը Մակրոնին մեղադրել էր առցանց քննադատներին լռեցնելու փորձերի մեջ: Նա նշել է, որ Ֆրանսիայի առաջնորդը բախվել է հավանության ծայրահեղ ցածր վարկանիշների և այժմ ցանկանում է «ամբողջ ԵՄ-ն վերածել թվային ԳՈՒԼԱԳ-ի՝ գրաքննության և զանգվածային հսկողության միջոցով»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)