ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Նիգերիայում ԻԼԻՊ-ի դիրքերին
ԱՄՆ
Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Նիգերիայում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Այսօր երեկոյան Միացյալ Նահանգները հզոր հարված է հասցրել ԻԼԻՊ ահաբեկիչներին Նիգերիայի հյուսիս-արևմուտքում»,- գրել է նա։
Նոյեմբերի 1-ին Թրամփը հանձնարարել է Պենտագոնին պատրաստվել Նիգերիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների՝ քրիստոնյաների դեմ հանցագործությունների պատճառով։ Նա հայտարարել է, որ երկրում քրիստոնեությունը կանգնած է «գոյության սպառնալիքի» առաջ։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ եթե երկրում իրավիճակը չբարելավվի, Վաշինգտոնը անմիջապես կդադարեցնի Աբուջային տրամադրվող ողջ օգնությունը և կարող է ամերիկյան զորքեր տեղակայել աֆրիկյան երկրում։
Նա հավելել է, որ Նիգերիայի ներխուժումը կլինի «արագ և դաժան»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)