Վահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի քվեարկության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:
13 ձայնով լավագույնը «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն է։
Երևանյան ակումբն այս պահին 4-րդն է Fastex Պրեմիեր լիգայում։
Անցնող տարում Վահե Գևորգյանը աշխատել է նաև «Վանում»։ Չարենցավանը ներկայացնող ակումբը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով Fastex Պրեմիեր լիգայում գրավել էր 5-րդ հորիզոնականը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստացել է 3 ձայն։
Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)