Գանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխան Նախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Կասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) ԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին ՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Նոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի 

Դավաճանությունը հոգևոր համատեքստում. Իսահակ Վարդապետ Պողոսյան

Բլոգոսֆերա

Դավաճանությունը հոգևոր համատեքստում: Այս մասին գրել է Իսահակ Վարդապետ Պողոսյանը:

«Հոգևոր դիտանկյունից կամ Աստվածաշնչյան համատեքստում՝ դավաճանությունը նախ և առաջ ընկալվում է որպես հավատարմության խախտում Աստծու հանդեպ։ «Այս ժողովուրդը շրթունքներով մոտենում է ինձ, բայց նրանց սիրտը հեռու է ինձնից» (Եսայ. 29:13)։ Հետևապես դավաճանությունը միայն բարոյական սխալ կամ սոցիալական հանցանք չէ։ Այն ընկալվում է որպես հոգևոր իրականության խախտում և խաթարում՝ մարդու (ազատ կամքի աղավաղում) և Աստծու միջև գոյաբանական կապի խզում (Հմմտ. Գաղատ. 5:13)։ Քանի որ մարդն ստեղծված է հարաբերության համար․ «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի» (Ծննդ. 2:18)։ Եվ ուրեմն՝ աղճատվում է մարդու իսկական ինքնությունը՝ որպես Աստծու պատկեր և նմանություն։ Այս երկփեղկվածությունը դավաճանության մշտական ներքին լարվածություն է ստեղծում։ Սակայն հենց այստեղ է ծնվում ինքնաճանաչումը՝ որպես փրկության սկիզբ, ինչպես մեկնաբանում է Ս. Գրիգոր Նարեկացին։

Իսկ երբ ազատությունը կտրվում է սիրուց՝ վերածվում ինքնակենտրոնության, ինչի ականատեսն ենք դիցուք՝ նախածնողների պարագայում։ Այդ պահին մարդն ընտրում է ոչ թե Աստծուն, այլ՝ իրեն որպես վերջնական չափանիշ։

Մարդուն տրված է ազատ կամք, և դավաճանություն է հաճախ դիտարկվում  իսկ և իսկ այդ ազատության չարաշահումը։ Այս իմաստով չափազանց խորհրդանշական և նույնքան էլ բնութագրական է Հուդա Իսկարիովտացու կերպարը, որը դավաճանում է ոչ միայն ուսուցչին կամ անձին, այլև՝ ճշմարտությանը։ Թեև այս դեպքում  ավելի շեշտադրվում է ապաշխարության բացակայության պարագան։ Ս. Հովհան Ոսկեբերանը շեշտում է, որ Հուդային ոչ թե դավաճանությունը կործանեց, այլ՝ հուսահատությունը։

Աստվածաշունչը հստակ մատնանշում է, որ անգամ դավաճանությունից հետո հնարավոր է փրկություն՝ ապաշխարության միջոցով (Պետրոսի ուրացումն ու վերադարձը)։ «Կոտրված և խոնարհ սիրտը Աստված չի արհամարհի» (Սաղմ. 51:17)։

Քրիստոնեական աստվածաբանության մեջ մեղքը սկսվում է ոչ թե արարքից, այլ սրտի շարժումից՝ «Ուր որ ձեր գանձերն են, այնտեղ կլինեն և ձեր սրտերը» (Մատթ. 6:21)։ Այդ պատճառով էլ Հին Կտակարանում դավաճանությունը հաճախ նույնացվում է  պոռնկության հետ։ Իսկ հարաբերությունն Աստծու հետ կառուցվում է ուխտի վրա «Ես ձեր Աստվածը կլինեմ, դուք՝ իմ ժողովուրդը» (Ելք 6:7)։

Աստվածաբանական առումով «խաչը» մարդկային ըմբռնումների կենտրոնական առանցքն է՝ «Նա մեր հանցանքների համար խոցվեց» (Եսայ. 53:5)։ Ինչը ցույց է տալիս, որ դավաճանության վերջնական հաղթահարումը հնարավոր է միայն աստվածային սիրո միջոցով, որը չի արձագանքում դավաճանությանը՝ դավաճանությամբ։

Ուրեմն՝ դավաճանությունը մարդու ամենախորքային ողբերգություններից է, քանի որ ուղղված է ոչ միայն այլոց, այլև՝ սեփական նպատակի դեմ։

Արևելյան հայրաբանական աստվածաբանությունը, խորացնելով այս ընկալումը, դավաճանությունը մեկնաբանում է ոչ միայն որպես մեղք, այլ՝ որպես հոգևոր հիվանդություն, որը խաթարում է մարդու մասնակցությունը աստվածային կյանքին։ Արևելյան հայրերը (Ս. Աթանաս Ալեքսանդրիացի, Ս. Բարսեղ Մեծ, Ս. Գրիգոր Նյուսացի), ընդհանուր առմամբ, մեղքը դիտում են որպես բնության խախտում և այն ընկալում են որպես սխալ ուղղվածություն (πρόθεσις). «Մեղքը օրենքի խախտում չէ միայն, այլ կյանքի կորուստ», «Մարդը, հեռանալով Լույսից, մնում է խավարում ոչ թե պատժի, այլ՝ ընտրության հետևանքով»։ Նույն կարծիքի են նաև Արևմտյան հայրաբանները, (սակայն մեկ տարբերությամբ՝ մարդու փրկությունը լիովին կախված է Աստծու շնորհից, ոչ մարդու ներքին կարողությունից) դավաճանությանը տալով իրավական և կարգապահական բնույթ և դրա արմատը տեսնելով՝ կամքի սխալ ուղղման մեջ (voluntas perversa)։ Ազատ կամքը անկումից հետո խորապես թուլացած է։ Մարդը հակված է դավաճանության՝ որպես բնածին վիճակ (original sin)։ Հետևապես դավաճանությունը համամարդկային վիճակ է, ոչ թե միայն անհատական ընտրություն. սիրո սխալ դասավորություն, երբ արարածը, դավաճանելով սիրո ճշմարիտ կարգին (ordo amoris)՝ արարվածին ավելի է գերադասում, քան Արարչին (Ս. Օգոստինոս)։
Արևելյան հայրաբանական աստվածաբանության մեջ ապաշխարությունը չի ընկալվում որպես իրավական պատիժ, այլ՝ բժշկություն և սրտի փոխակերպում. «Ապաշխարությունը երկրորդ մկրտություն է արցունքներով» (Ս. Հովհան Ոսկեբերան)։ Ս. Գրիգոր Նարեկացու աստվածաբանությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արևելյան քրիստոնեական մտքի մեջ՝ միավորելով դոգմատիկան, միստիկան և խորը անձնական խոստովանությունը։ Նրա համար մեղքը, այդ թվում՝ դավաճանությունը, չի սահմանափակվում իրավական կամ բարոյական կատեգորիաներով, այլ՝ ընկալվում է որպես սիրո հարաբերության խզում, որը ծնում է ներքին ողբերգություն։ Հետևաբար դավաճանությունը ոչ թե աղոթքից հեռացնող, այլ աղոթք առաջ բերող վիճակ է, որտեղ բացահայտվում է Աստծու անդավաճան համբերասիրությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Խանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Լիտվան Ֆինլանդիայից Blocker ռազմածովային ականներ կգնիՍա խոսում է Փաշինյանի վախերի և նրա վրա գործադրվող ահռելի արտաքին ճնշման մասին. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նկարներ ցույց տվեցՀայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարըԱրևելքից նկարած Խոր Վիրապը չեմ ընդունում, երեխայիս համար կապույտ անձնագիր եմ վերցրել». Խաչատրյան (տեսանյութ) Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) NBC. Դեմոկրատները կստանան 255 տեղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատումԱնկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե ՍարգսյանինՌուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձըԵվրոպական երկրները կանգնած են կործանման առջև. ԹրամփՄարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունը
Ամենադիտված