ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն է․ Իտալիայի ԱԳՆ
Քաղաքական
Անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին Բաքվում Ադրբեջանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելլին։
«Մենք հույս ունենք, որ ստեղծված նոր իրավիճակը կնպաստի խաղաղության ամրապնդմանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև մյուս տարածաշրջաններում», – նշել է Չիրիելլին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)