ԱՄՆ-ն քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունները. AP
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակտիվորեն քննարկում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների տարբերակները: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Թրամփը և նրա ազգային անվտանգության թիմն արդեն սկսել են քննարկել հնարավոր ռազմական գործողությունների տարբերակները, և սպասվում է, որ այս շաբաթ նա կշարունակի քննարկումները վարչակազմի հետ», - ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ քննարկումների շրջանակներում, որոնց մասնակցում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության խորհրդի առանցքային աշխատակիցները, դիտարկվում է «տարբերակների փաթեթ»՝ դիվանագիտական մոտեցումից մինչև ռազմական հարվածներ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)