Ֆրանսիայում չափազանց վտանգավոր են համարել Եվրոպայի մեկ ծրագիրը
Աշխարհ
Ֆրանսիայի «Հայրենասերներ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն խիստ վտանգավոր է անվանել միասնական եվրոպական բանակի ստեղծման գաղափարը՝ Ռուսաստանից եկող «սպառնալիքից» պաշտպանվելու նպատակով: Այս մասին նա հայտնել է X սոցցանցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի հայտարարությունը Եվրամիությունում սեփական զինված ուժերի ստեղծմանն աջակցելու մասին իսկական սենսացիա է դարձել:
«Իհարկե, դա մատուցեցին ռուսական սպառնալիքի պատրվակով»,- ասել է քաղաքական գործիչը: Սակայն, ինչպես կարծում է Ֆիլիպոն, իրականում եվրոպական բանակը «առաջին հերթին ուղղված կլինի նրանց ճնշմանը, ովքեր ցանկանում են դուրս գալ Եվրամիությունից»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)