ԱՄՆ-ում հայտնել են՝ որ դեպքում կարող է փլուզվել ՆԱՏՕ-ն
ԱՄՆ
Գրենլանդիայի անեքսիան կլինի ՆԱՏՕ-ի վերջը և կարող է պատերազմի պատճառ դառնալ Եվրոպայի հետ, NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Կոնեկտիկուտ նահանգի սենատոր Քրիս Մերֆին։
«Դա կլինի ՆԱՏՕ-ի վերջը։ Դաշինքը պարտավոր կլինի պաշտպանել Գրենլանդիան, ուստի հարց է առաջանում, թե արդյոք մենք կհայտնվենք պատերազմի մեջ Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի հետ», - ասել է նա։
Հունվարի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը, իր պաշտպանության համար, կարիք ունի ԱՄՆ-ի վերահսկողությանը Գրենլանդիայի նկատմամբ։ Նա պնդել է, որ չինական և ռուսական նավերն արդեն շրջապատել են կղզին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)