ԱՄՆ դեսպանը զգուշացրել է Իրանին, որ Թրամփի զսպվածությունը անսահմանափակ չէ
ԱՄՆ
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պլանավորում ռազմական գործողություններ Իրանի դեմ, սակայն իրավիճակը կարող է փոխվել, քանի որ Դոնալդ Թրամփի համբերությունն անսահման չէ։ Նրա խոսքերը մեջբերել է Sky News-ը։
Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների վերաբերյալ վերջնական որոշումը պետության ղեկավարինն է, սակայն նման միջոցառումներ ներկայումս չեն նախատեսվում։
«Հիմա մարտահրավերն այն է, որ հետևենք իրանցի ժողովրդի կողմից ի հայտ եկող օրգանական շարժմանը, որը որոշել է, որ չի կարող շարունակել այսպես ապրել», - հայտարարել է Հաքաբին։
Դիվանագետի խոսքով՝ Թրամփի զսպվածությունը կավարտվի, եթե Իրանի կառավարությունը շարունակի իր ագրեսիան սեփական ժողովրդի դեմ։ Հաքաբին նշել է, որ ԱՄՆ նախագահը «կնախընտրեր չկիրառել ռազմական ուժ», բայց անհրաժեշտության դեպքում կմիջամտի։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում