«Կկապի Կիևի ձեռքերը»․ ԵՄ-ում պառակտում է առաջացել Ուկրաինայի համար զենքի գնումների շուրջ
Քաղաքական
Եվրամիության երկրները չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինային աջակցելու համար նախատեսված շուրջ 90 միլիարդ եվրոյի շրջանակում զենքի գնումների հարցում․ գրում է ամերիկյան Politico-ն։ Ըստ հրապարակման՝ ԵՄ ներսում ձևավորվել է հստակ տարաձայնություն, որը կարող է ազդել Կիևին ցուցաբերվող ռազմական օգնության արդյունավետության վրա։
Հոդվածում նշվում է, որ Գերմանիան ու Նիդեռլանդները կողմ են, որպեսզի նախատեսված միջոցների մի մասը ուղղվի ամերիկյան զինատեսակների գնմանը, մինչդեռ Ֆրանսիան պնդում է, որ առաջնահերթությունը պետք է տրվի եվրոպական արտադրողներին։ Քննադատների կարծիքով՝ Փարիզի առաջ մղած «գնել եվրոպական» խիստ սկզբունքը կարող է «կապել Կիևի ձեռքերը»՝ սահմանափակելով արագ և ճկուն մատակարարումները։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Եվրամիության ղեկավարությունը, որը որոշել է 90 միլիարդ եվրո ուղղել Կիևին աջակցելուն՝ Ուկրաինայի զարգացման փոխարեն, իրականում շահագրգռված է հակամարտության շարունակմամբ։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը նպաստում է ոչ թե կայունացմանը, այլ ռազմական էսկալացիային։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)