Իսրայելն ու արաբական երկրները Իրանի մասին խնդրանքով դիմել են Թրամփին
Մերձավոր Արևելք
Իսրայելի և արաբական մի շարք երկրների ներկայացուցիչներ խնդրում են ԱՄՆ-ին դեռևս չհարվածել Իրանին: Այդ պետությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրանքի մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այդ երկրների պաշտոնյաների կարծիքով՝ իրանական ռեժիմը դեռ այնքան չի թուլացել, որ ԱՄՆ-ի ռազմական հարվածները որոշիչ գործոն դառնան նրա տապալման համար:
Աղբյուրները նշում են, որ նրանցից ոմանք նախընտրում են սպասել, մինչև իշխանությունն էլ ավելի լարված վիճակում հայտնվի: Նրանք նաև ընդգծել են, որ Իրանում իրավիճակը սրընթաց զարգանում է և կարող է արագ փոխվել այս կամ այն ուղղությամբ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)