ԱՄՆ-ն պետք է որոշում կայացնի Իրանի հարցում․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գիտի Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների բնույթը, սակայն հավելել է, որ որոշում դեռ չի կայացվել: Նրա խոսքերը հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
«Ես ճշգրիտ գիտեմ, թե դա ինչ կարող է լինել, բայց մենք պետք է որոշում կայացնենք», - ընդգծել է Թրամփը։
Հունվարի 14-ին ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների վերջնական նպատակը «հաղթանակն» է: Լրագրողների հարցին, թե ինչ է նշանակում «հաղթանակը» իր համար, Թրամփը թվարկել է իր առաջին և երկրորդ ժամկետների ընթացքում իրականացված ռազմական գործողությունները: Դրանց թվում են Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի վերջերս գերեվարումը, 2019 թվականին Սիրիայում տեղի ունեցած գործողությունը, որի արդյունքում սպանվեց ԴԱԻՇ-ի հիմնադիր Աբու Բաքր ալ-Բաղդադիին, և 2020 թվականին` Իրանի էլիտար «Ղուդս» ուժերի ղեկավար Ղասեմ Սոլեյմանին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)