Մալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով Հրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում» Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ Լույս չի լինի. հասցեներ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին COP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում Հրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել Նոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիա 

Առնետները սպասում են ՔԿԾ-ի հրահանգին, որ վերջնական հիմնավորեն, որ հացադուլ հայտարարած անձի պատժախուցն ոչնչով չի տարբերվում նախորդ պայմաններից. Սամսոնյան

Իրավունք

«Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից: Ինչպես արդեն շատերդ տեղյակ եք, դատախազ Հայկ Ավետյանի և, ըստ մամուլի հրապարակումների, քրեական գործի սպառնալիքի տակ հայտնված դատավոր Մանվել Շահվերդյանի ուղիղ պատասխանատվությամբ ես ու ընկերս՝ Վազգեն Սաղաթելյանը, ակնհայտ ապօրինի կալանքի տակ ենք գտնվում և ես ամսի 9-ից գտնվում եմ անժամկետ հացադուլի մեջ։ Այսօր լրանում է հացադուլիս 6-րդ օրը, և քանի որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ևս անդրադարձել էր իմ ներկայիս 4 քմ-անոց խցի «կենդանական աշխարհին», որոշեցի մի քիչ պատմել 6-րդ պատժախցի մասին։

Ամենաառաջինն ուզում եմ ձեզ ասել, որ ինձ համար այս անմարդկային պայմաններն ընդհանրապես ճնշող կամ նեղություն պատճառող գործոն չեն հանդիսանում։ Ավելին, ռեժիմի ամեն հաջորդ նմանատիպ քայլ ինձ մոտ ավելի մեծ մոտիվացիա է ստեղծում ընտրածս ուղով գլուխս բարձր ընթանալու։ Այնպես որ, այս գրառումս դիտարկեք ավելի շատ սրանց արածները հեգնելու և ձեզ ու ողջ աշխարհին այս երկրում տեղի ունեցողի մասին սեփական աչքերով տեսածը պատմելու և ոչ երբեք բողոքելու կամ տրտնջալու համատեքստում։ Ասեմ ձեզ՝ սրանց կողմից հալածվելու համատեքստում ես պատրաստ եմ անգամ 1 քմ-անոց խցում իրականացնել հացադուլս և դա ինձ ոչ թե կճնշի, այլ լրիվ հակառակը՝ կմոտիվացնի։

Եվ ուրեմն, հացադուլ հայտարարելուց հետո ինձ տեղափոխեցին պատժախցային կորպուսի N6 պատժախուց-մենախուցը՝ ի հակադրություն օրենքի պահանջի, որը սևով սպիտակի վրա արձանագրում է. «… հացադուլի համար հատուկ առանձնացված խցի պայմանները չպետք է ավելի վատը լինեն, քան սույն կանոնակարգով սահմանված նվազագույն չափանիշները և մինչև հացադուլ հայտարարելը կալանավորված անձի կամ դատապարտյալի եղած պայմանները» (ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի 26-րդ հոդվածի 338-րդ կետ)։ Ինձ հացադուլից հետո պատժախուց տեղափոխելու մասին փաստի հրապարակայնացումից հետո ՔԿԾ-ն factor.am-ին մեկնաբանություն էր տվել և ասել, որ պատժախցային կորպուսի իմ խուցը ոչնչով չի տարբերվում իմ հիմնական խցից, հիմա եկեք միասին տեսնենք, թե ինչքան «ճշմարիտ» ՔԿԾ ղեկավարության հետ գործ ունենք մենք և թե որքան սրտացավ և օրենքի տառով առաջնորդվող ժողովրդավար Արդարադատության նախարարության։

Ուրեմն, պատժախուց N6-ը 4 քմ-անոց շատ փոքրիկ տարածք է, որտեղ մի կերպ տեղավորվում է մահճակալս, փոքրիկ լվացարանը, գետնին գամված փոքրիկ սեղանը՝ իր առջև դրված երկու փոքրիկ աթոռներով։ Սեղանի ետևի մասում է գտնվում հակասանիտարական զուգարանը, որի դուռը չփակելը հղի է սանիտարական աղետի վտանգով։ Խցի պատերը խոնավությունից տեղ-տեղ քայքայված են, հատակը՝ պատերի նման տեղ-տեղ խոնավ, բետոնե՝ քայքայված հատվածներով։ Անկեղծ եմ ասում, նմանատիպ բանտախուց կյանքում չեմ տեսել, բայց, որ ՔԿԾ-ն ասում է, որ սա ոչնչով չի տարբերվում իմ նախկին պահման խցից, հավատում եմ նրանց և մտածում եմ, իսկ միգուցե սա «Իրական Հայաստանի» նմա՞ն է, միգուցե ե՞ս եմ սխալ տեսնում կամ միգուցե իմ բոլոր տեսած բանտախցերը հենց այդպիսի՞ն են եղել։ Համենայնդեպս, «Իրական Հայաստանի» ՔԿԾ-ն ինչպե՞ս կարող է խաբել կամ սուտ խոսել՝ քողարկելով ակնհայտ ապօրինությունը։ Ուղղակի այստեղ մի փոքրիկ բացառություն կա. ՔԿԾ-ի հետ համաձայն չեն պատժախուց N6-ի հակասանիտարական պայմանների հետևանքով այնտեղ մշտական բնակություն հաստատած տառականներն ու թախտաբիթիները (ասեք, որ լրիվ «Իրական Հայաստանի» պատկերն է)։ Ասեմ ավելին, ամեն օր, երբ ես ինձ համոզում եմ, որ «ո՞նց կարող է ՔԿԾ-ն խաբի, ես եմ հաստատ սխալ տեսնում», միանգամից առավոտյան թախտաբիթիներն իրենց պրակտիկ գործով հակառակն են ապացուցում։ Իսկ երբ ինձ համար միջատների դեմ միջոց են բերում դրսից, հանձնուք ընդունողները հրաժարվում են դա վերցնել՝ պատճառաբանելով, որ դրանով զբաղվող հատուկ «դեղ փչողներ» կան հիմնարկում, որոնց այդպես էլ այս 5 օրվա ընթացքում չտեսա, չնայած ամեն օր «պետք է գան»։ Հիմա մտածում եմ, իսկ կարո՞ղ է եկել են, ու չեմ նկատել, կամ այդ «փչած դեղը» հակառակ էֆեկտն է տվել։ Մի խոսքով, շատ հակասական զգացումներ են ձևավորվել, բայց ասեմ ձեզ, որ դրան զուգահեռ նաև սպասում է ձևավորվել պատժախցի «կենդանաբանական աշխարհի» համալրման համատեքստում. արդեն 4 օր է սպասում եմ առնետներին, որոնք այդպես էլ չկան ու չկան։ Կարծում եմ առնետները սպասում են ՔԿԾ-ի հրահանգին, որ վերջնական տեղը տեղին հիմնավորեն, որ հացադուլ հայտարարած անձի պատժախուցն ուղիղ նույնական է կամ ոչնչով չի տարբերվում նախորդ պայմաններից։

Չգիտեմ ինչ ասեմ, ուղղակի սա զավեշտ է ու շատ ծիծաղելի զավեշտ։ Իրենց կարծիքով սա ինձ պետք է ճնշի կամ նեղություն պատճառի, բայց, անկեղծ ասած, այս ամեն ինչն ինձ մոտ ժպիտ է առաջացնում, ուղիղ նույն ժպիտից, որը կար մեր վերելակում, երբ ԱԱԾ հակաահաբեկչական ջոկատը դիմակներով ձեռքերս ոլորած փորձում էր իջեցնել ինձ ներքև։

Այս ամեն ինչը վաղը ստանալու է կոնկրետ գնահատական և վստահ եղեք, որ ռեժիմի չլինելուց հետո «Արմավիր» ՔԿՀ-ի պատժախցերի կորպուսը վերանորոգվելու և մարդկային տեսքի է բերվելու, որ անգամ ամենածանր հանցագործության համար կալանավորված/դատապարտված անձը նմանատիպ անմարդկային ու հակասանիտարական պայմաններում չկրի իր պատիժը։ Իսկ հացադուլավորների մասին կմտածենք: 

Հ.Գ. Ի դեպ, հացադուլ հայտարարելու անգամ նախնական պահանջս մնում է անկատար և այս ամենի հետևանքների ողջ իրավական պատասխանատվությունը կրում են դատախազ Հայկ Ավետյանն ու դատավոր Մանվել Շահվերդյանը, դե, իսկ քաղաքական պատասխանատուների անուններն ինձնից լավ գիտեք։

Վճռականությո՛ւն, անձնազոհությո՛ւն, հաղթանա՛կ»։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Հացադուլի 6-րդ օր
Ապօրինի կալանքի 62-րդ օր

«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել
Ամենադիտված