Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի վրա ազդելու միջոցառումների վերաբերյալ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է պատասխանել Իրանի դեմ ռազմական հարվածների կամ երկրում կիբեռհարձակումների հնարավորության վերաբերյալ հարցին։ Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես դա չեմ կարող ասել ձեզ։ Ես հստակ գիտեմ՝ ինչ է լինելու։ Մենք պետք է որոշում կայացնենք», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանում ցուցարարներին տարբեր տեսակի օգնություն է ցուցաբերելու։ Սպիտակ տան ղեկավարը նաև պարզաբանել է, որ չեղյալ է հայտարարել իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները՝ մինչև բողոքի ցույցերի ժամանակ արյունահեղության դադարեցումը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ