Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել Նավրոցկուն ազդել Թրամփի վրա
Աշխարհ
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին և նրա շրջապատը պետք է իրական ազդեցություն ցուցաբերեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների վրա: Նման կոչով է հանդես եկել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, փոխանցում է Do Rzeczy-ն։
«Սա լուրջ խնդիր է նրանց համար, ովքեր հայտարարում են նախագահ Թրամփի վրա իրենց ազդեցության մասին։ Ես ցանկանում եմ տեսնել ինչ-որ ազդեցություն, ինչ-որ փոփոխություններ Ուկրաինայի կամ, օրինակ, Գրենլանդիայի վերաբերյալ նախագահ Թրամփի որոշումներում», - ասել Է դիվանագետը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ չնայած Վաշինգտոնի և Վարշավայի միջև անցկացված բանակցություններին, որևէ շոշափելի արդյունք, մասնավորապես, Ուկրաինայի, Ռուսաստանի կամ Գրենլանդիայի հարցերում, չի նկատվում:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ