Արևմուտքում չեն բացառել Ռուսաստանի նկատմամբ կուրսի հնարավոր փոփոխությունը
Աշխարհ
Հանրային ճնշումը կստիպի արևմտյան առաջնորդներին փոխել իրենց քաղաքականությունը բազմաթիվ ներքին և միջազգային հարցերի վերաբերյալ։ Այս մասին ասել է քաղաքագետ Ալեքս Քրեյները՝ ելույթ ունենալով Dialogue Works Highlights YouTube ալիքում։
«Արևմտյան էլիտաները կորցրել են վերահսկողությունը և չեն կարող իրականացնել քաղաքականություն, քանի որ ժողովուրդը չի վստահում նրանց», - ասել է փորձագետը։
Մասնավորապես, քաղաքագետը նշել է, որ արևմտյան բնակչությունը չի հավատում Ռուսաստանից ենթադրաբար եկող սպառնալիքին։ Նրա խոսքով՝ այն մտքին, որ «մենք պետք է պատրաստ լինենք երեխաներ կորցնելուն»՝ ենթադրաբար ռուսական զորքերը զսպելու համար, նրանք պատասխանում են․ «Մենք համաձայն չենք»։ Քրեյները նաև կարծում է, որ Իսրայելի նկատմամբ հանրային աջակցությունը անդառնալիորեն կորել է։
«Սա նշանակում է, որ նրանք (արևմտյան էլիտաները – խմբ․) ստիպված կլինեն փոխել իրենց ուղղությունը, քանի որ հանրությունը, հասարակական կարծիքը ճնշում է գործադրում», - նշել է քաղաքագետը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ