ԱՄՆ սենատորները առաջարկել են արգելել Թրամփին ներխուժել ՆԱՏՕ-ի երկրներ
ԱՄՆ
ԱՄՆ սենատորներ Լիզա Մուրկովսկին և Ջին Շահինը (հանրապետական և դեմոկրատ) առաջարկել են արգելել ԱՄՆ կառավարությանը ՆԱՏՕ-ի երկրներ ներխուժելու համար զինված ուժեր օգտագործել: Մուրկովսկին այս մասին հայտարարել է իր կայքում։
Նա նշել է, որ օրինագիծն արգելում է «ԱՄՆ Պատերազմի նախարարության կամ Պետդեպարտամենտի միջոցների օգտագործումը ՆԱՏՕ-ի անդամ պետության ինքնիշխան տարածքը շրջափակելու, օկուպացնելու, անեքսիայի ենթարկելու կամ այլ կերպ վերահսկողություն հաստատելու համար»:
Դաշինքի անդամ պետությունների տարածքների բռնագրավումը կարգելվի՝ առանց դաշնակցի համաձայնության կամ ՆԱՏՕ-ի թույլտվության:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ