Թուրքական կողմն ավարտել է հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետի աշխատանքերի 90%-ը
Քաղաքական
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը գրում է, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Թուրքիայի Ալիջան սահմանային անցակետում իրականացվող աշխատանքների 90%-ն ավարտված է, հայտնում է Էրմենիհաբերը:
Նշվում է, որ մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքերի կառուցմանը զուգընթաց, տեղադրվում են նաև գովազդային վահանակներ և ցուցանակներ:
Շեշտվում է, որ դրանց նպատակն է խրախուսել Հայաստանից Թուրքիա մեկնողներին, բացահայտել Իգդիրը և հարակից շրջանները: Գործակալության հաղորդմամբ՝ Ալիջանում տիրող իրավիճակին Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանին անձամբ ծանոթացրել է Իգդիրի Քարաքոյունլու շրջանի ղեկավար Ֆաթիհ Էրդողանը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ