ԵՄ պաշտոնյաները ողջունել են Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը
Քաղաքական
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը ողջունել է այսօր Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը և փոխանցումը Հայաստանին։
«Սա կարևոր առաջընթաց է Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»,-նշել է նա։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես անդրադարձել է թեմային։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է․ «ԵՄ-ն ջերմորեն ողջունում է այսօր Ադրբեջանի կողմից չորս հայերի ազատ արձակումը, ինչպես նաև այն վերջին մյուս դրական քայլերը, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ձեռնարկում են համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ»։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ