Նիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայով 

Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք»

Քաղաքական

«Հետք»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել:

Վարչապետի աշխատակազմի աշխատողները (թիվն ամեն տարի փոփոխվում է, միջինը` 491 մարդ), վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ պարգևատրում և պարգևավճար: «Հետքը» գրավոր հարցմամբ Կառավարությունից տեղեկատվություն է ստացել վարչապետի աշխատակազմի, վարչապետի եւ փոխվարչապետների 2021-2025թթ. ստացած պարգևավճարների վերաբերյալ:

2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ գումարից մոտ 381 մլն 848 հազ. դրամը հատկացվել է որպես պարգևավճար՝ 2025թ. առաջին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա: Գումարը ստացել են այդ ժամանակահատվածում աշխատած 412 աշխատակիցները, ինչպես նաև վարչապետն ու երկու փոխվարչապետները: «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:

Կառավարությունից չեն առանձնացրել, թե կատարողական ցուցանիշների հիման վրա որքան գումար են ստացել երկու փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը: Գումարի չափը ներկայացվել է ընդհանուր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարն առանձնացվել է՝ 11 մլն 950 հազ. 800 դրամ:

Ըստ Կառավարության տրամադրած տեղեկատվության՝ 2021-2025թթ. երկու փոխվարչապետները ստացել են մոտ 106 մլն 738 հազ. դրամ պարգևավճար:

Նշենք, որ Կառավարությունը 2025թ. նոյեմբերի 27-ին ընդունել էր «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» որոշում: Նպատակը եղել է Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը խրախուսելը: Պիլոտային ծրագրի իրականացման ժամանակահատվածը 24 ամիս է, ընդ որում, 2025 և 2026 թվականների համար հաշվետու ժամանակահատվածներ են կիսամյակները:

Ցանկում ներառված է 16 մարմին՝ վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Կադաստրի, Պետական եկամուտների և Քաղաքաշինության կոմիտեները:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի առաջնահերթությունները և դրանց կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշներն առաջարկում են կառավարման մարմինների ղեկավարները՝ վարչապետի հանձնարարականներով սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված առաջնահերթությունները քննարկվում և համաձայնեցվում են փոխվարչապետների հետ և ներկայացվում են վարչապետին։

Կառավարման մարմինների ղեկավարները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում գործունեության առաջնահերթությունների և դրանց համար որոշված արդյունքային ցուցանիշների ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն, որը ներառում է մեթոդաբանությամբ տրված գնահատականը: Օրինակ՝ «Ամբողջությամբ կատարված է» գնահատվում, եթե գրանցված առաջընթացը նույնությամբ և ամբողջապես համապատասխանում է սահմանված արդյունքային ցուցանիշին, իսկ «Հիմնականում կատարված է», եթե բովանդակային աշխատանքն ամբողջությամբ ավարտված է և «ամբողջությամբ կատարված» համարվելու համար պակասում են միայն ընթացակարգային որոշ աշխատանքներ, կամ ապահովված է սահմանված քանակական ցուցանիշների առնվազն 90%-ը և այլն:

Կառավարման մարմինների առաջնահերթությունների կատարողականի գնահատման արդյունքները քննարկվում են փոխվարչապետների և համապատասխան մարմինների ղեկավարների միջև: Գնահատականները կարող են ճշգրտվել վարչապետի և փոխվարչապետների կողմից՝ ելնելով սահմանված առաջնահերթություններից և դրանց կատարման առանձնահատկություններից: Կատարողականի գնահատման վերջնական արդյունքներն արձանագրվում և ներկայացվում են վարչապետին։ Օրինակ, եթե «Ամբողջությամբ կատարված է», տրվում է 5 միավոր, «Հիմնականում կատարված է»՝ 4 միավոր, «Մեկնարկած է»՝ 0 միավոր և այլն:

Բացի այդ, Կառավարության 2025թ. դեկտեմբերի 4-ին մեկ այլ որոշմամբ հաստատվել են կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծության հաշվարկի համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները: Այս որոշումների հիման վրա էլ հատկացվել է մոտ 381 մլն 848 հազ. դրամ պարգևավճարը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը գրավոր հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային, տարեկան արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը
Ամենադիտված