Խոշոր հրդեհ է բռնկվել․ ռեստորանային համալիրի տաղավարը վերածվել է մոխրակույտի
Արտակարգ Պատահար
Հունվարի 14-ին, ժամը 21։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։40-ին, մարվել՝ 22։06-ին։ Այրվել է պոլիէթիլենով ծածկված տաղավարը (մոտ 50 քմ)՝ գույքով։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մյուս տաղավարներ։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ