Գալյանը Եգիպտոսի դեսպանին «Սահմանադրական բարեփոխումների գործընթացն» է ներկայացրել
Քաղաքական
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին և շնորհավորել նրան դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական փոխօգնության ոլորտին առնչվող հարցերին ու ընթացակարգերին, ինչպես նաև համագործակցության տարբեր ձևաչափերին՝ մասնավորապես իրավապայմանագրային դաշտի արդիականացմանը և նոր մշակվող նախագծերի առաջընթացին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քաղաքացիական և առևտրային գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագրի նախագիծը։
Նախարարը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ նոր Սահմանադրության տեքստը նախատեսվում է պատրաստել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության ձևաչափի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru