Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ԱՄՆ
ԱՄՆ-ն խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել հինգշաբթի՝ հունվարի 15-ին՝ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անվտանգության խորհրդի աղբյուրին։
«Միացյալ Նահանգներն է խնդրել հանդիպումը», - ասել է գործակալության աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը խնդրել է հանդիպումը անցկացնել տեղական ժամանակով` ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 00:00-ին)։ Հրապարակման պահին հանդիպման նշանակման մասին պաշտոնական տեղեկատվություն չկար։
Հունվարի 14-ին Reuters-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին և Իսրայելի կառավարության աղբյուրին, հաղորդել է, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական հարված հասցնել Իրանին առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ նման որոշում է կայացրել։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ