Վաղ թե ուշ Հայաստանի հավաքականն էլ կզարմացնի. Խորեն Բայրամյան
Սպորտ
«Ռոստովի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը հավատում է ընտրանու հաջողությանը։ Այս մասին գրում է armsport.am-ը։
«Որպես հայ և հավաքականի նախկին խաղացող՝ ես շատ ծանր եմ տանում Հայաստանի հավաքականի արդյունքները։ Բայց այնտեղ կան մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչ է պետք անել։ Թիմը երիտասարդ է։
Վաղ թե ուշ, Հայաստանի հավաքականը նույնպես պետք է «կրակի»։ Մենք տեսնում ենք Ուզբեկստանի և Վրաստանի օրինակները. կարող եք դա սենսացիա կամ հրաշք անվանել, բայց դա հնարավոր է։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի հավաքականը նույնպես նման մեծ քայլ կանի։
Եթե հնարավորություն կա, խաղացողները պետք է մեկնեն արտասահման՝ փորձ ձեռք բերելու և աճելու համար»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում Championat-ը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ