Թրամփն անտեսել է Գրենլանդիան ուժով գրավելու իր պատրաստակամության մասին հարցը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է լրագրողի հարցը Գրենլանդիան բռնագրավելու համար ուժ կիրառելու իր պատրաստակամության մասին` մեղադրելով նրան իրեն նման ծրագրեր վերագրելու մեջ։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Դուք դա հաստատում եք։ Դուք ինձ ասում եք՝ ինչ եմ պատրաստվում անել, բայց դուք չգիտեք, թե ես ինչ եմ անելու», - ընդգծել է նա։
Հունվարի 5-ին Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրերի մասին՝ ԱՄՆ ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Այնուհետև նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կղզին կստանա՝ «ինչպես էլ որ դա լինի»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու