Ուկրաինայի համար որոշումներ ընդունելու «միջանցքը» նեղանում է. Կրեմլ
Քաղաքական
Կրեմլում հայտարարել են, որ ռազմաճակատում և ներքին քաղաքականությունում իրավիճակի վատթարացման պատճառով Ուկրաինայի համար կարևոր որոշումներ ընդունելու հնարավորությունները շարունակաբար սահմանափակվում են։ Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք այդ մասին խոսել ենք։ Կիևի ռեժիմի համար որոշումներ ընդունելու միջանցքը նեղանում է», — նշել է Պեսկովը՝ հավելելով, որ Ուկրաինայի քաղաքական դիրքերը, Մոսկվայի գնահատմամբ, օրեցօր թուլանում են։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հանդիսանում է խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է գործարքի ուկրաինական հակամարտության շուրջ, սակայն Կիևը շարունակում է ձգձգել գործընթացը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ