Լեհաստանի վարչապետը կանխատեսել է «աշխարհի վերջը»
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կանխատեսել է աշխարհի վերջը Գրենլանդիայի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում: Նրա խոսքերը փոխանցում է Onet-ը։
«Հակամարտություն կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածք զավթելու փորձ, որը նույնպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, կլինի աշխարհի վերջը: Այն աշխարհի վերջը, որը մենք գիտենք, և որը երկար տարիներ երաշխավորել է մեր անվտանգությունը», - ընդգծել է Տուսկը։
Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը մտադիր չէ զինծառայողներ ուղարկել Գրենլանդիա: Ամերիկյան զորքերի կողմից կղզու հնարավոր գրավումը Տուսկը աղետ է անվանել։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ