Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանել որոշ ապրանքների ներմուծման վրա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել որոշակի կիսահաղորդիչների և կիսահաղորդչային արտադրության սարքավորումների ներմուծման վրա: Համապատասխան գործադիր հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Թրամփը նշել է, որ մաքսատուրքը սահմանել է ազգային անվտանգությունն ապահովելու համար: Նոր մաքսատուրքերը կկիրառվեն որոշակի ապրանքների վրա՝ բացի կիսահաղորդիչներից, որոնք արտասահմանից ներմուծվում են ամերիկյան չիպերի արտադրության զարգացման, տվյալների կենտրոններում օգտագործման, հետազոտությունների և զարգացման, ստարտափների և քաղաքացիական արդյունաբերական կիրառությունների համար։
Սպիտակ տունը պարզաբանել է, որ ԱՄՆ արտադրական հզորությունները բավարար չեն ազգային պաշտպանության պահանջները և առևտրային արդյունաբերության աճող պահանջները բավարարելու համար։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ