Ամերիկացիների 75%-ը դեմ է Գրենլանդիայի վերահսկողությունը ԱՄՆ-ին փոխանցելու գաղափարին
ԱՄՆ
CNN-ի և SSRS-ի անցկացրած նոր հարցման համաձայն՝ ամերիկացիների երեք քառորդը դեմ է, որ ԱՄՆ-ը փորձի վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ։ Միայն 25 տոկոսն է աջակցում այդ գաղափարին։ Նույնիսկ հանրապետականների շրջանում կարծիքները բաժանված են՝ կողմ և դեմ՝ 50/50 հարաբերակցությամբ, մինչդեռ դեմոկրատների և նրանց համակիրների 94 տոկոսը բացասաբար է վերաբերվում նախաձեռնությանը, այդ թվում՝ 80 տոկոսը կտրականապես դեմ է։
Հարցումը հրապարակվել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, թե Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունից «պակաս որևէ տարբերակ անընդունելի է»։ Այդ հայտարարությունը հնչել է Սպիտակ տանը դանիացի պաշտոնյաների հետ հանդիպման նախօրեին, որը, ըստ CNN-ի, չի մոտեցրել կողմերին համաձայնության։ Ընդհանուր առմամբ հարցվածների գրեթե 60 տոկոսը մտահոգված է, որ Թրամփը չափից շատ է ընդլայնում ԱՄՆ ազդեցությունը այլ երկրների նկատմամբ, իսկ 55 տոկոսը կարծում է, որ նա արդեն անցել է սահմանը ռազմական ուժի կիրառման հարցում։
Հարցումը նաև ցույց է տալիս ամերիկացիների կիսված վերաբերմունքը Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողությունների նկատմամբ․ 52 տոկոսը դեմ է, 48 տոկոսը՝ կողմ։ Սակայն մեծամասնությունը թերահավատ է, որ այդ քայլերը կբերեն Վենեսուելայի կայունությանը, և մոտ երկու երրորդը չի բացառում ԱՄՆ զորքերի երկարատև ներկայությունը երկրում։ Հարցվածների մեծ մասը կարծում է, որ Վաշինգտոնի գործողությունների հիմնական շարժառիթները նավթն ու ռազմական ուժի ցուցադրումն են, մինչդեռ միայն 26 տոկոսն է վստահ, որ նպատակներից մեկը եղել է վենեսուելացի ժողովրդի կյանքի բարելավումը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ