ԱՄՆ-ն 55 միլիոն վիզա ունեցողներին զգուշացրել է աուդիտների մասին
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները անընդհատ ստուգում են ԱՄՆ վիզա ունեցողներին և չեղյալ են հայտարարում դրանք՝ օրենքի խախտումների պատճառով։ Այս մասին ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Իան Բեյթսոնը։
«Ներկայումս 55 միլիոն մարդ ունի ԱՄՆ վիզա, և նրանք անընդհատ ստուգվում են։ Եթե դուք խախտեք օրենքը, ձեր վիզան չեղյալ է հայտարարվում», - ասել է նա՝ նշելով, որ նախագահի վարչակազմը վիզաները դիտարկում է՝ որպես արտոնություններ, այլ ոչ թե իրավունքներ։
Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ 2025 թվականին գործակալությունը չեղյալ է հայտարարել 100 000 վիզա, ինչը կրկնակի ավելին է, քան 2024 թվականին։ Չեղյալ հայտարարվածների թվում են 8000 ուսանողական վիզա և 2500 H-1B աշխատանքային վիզա։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ