Վենսը որոշել է կրկին «չլացացնել» եվրոպացի քաղաքական գործիչներին․ Pioneer
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այս տարի չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Այս մասին հայտնում է The Pioneer պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Անցյալ տարի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում մեծ արձագանք գտավ։ Այդ պատճառով էլ այս տարի նրա այցն ավելի մեծ ակնկալիքով էր սպասվում։ Սակայն, ինչպես հայտնի է դարձել, նա չի մասնակցի Մյունխենի Բավարական պալատում կայանալիք համաժողովին», - նշվում է նյութում։
Ավելի վաղ Եվրամիությունում հայտարարել էին, որ Վենսը ատում է Եվրոպան։ Պարբերականի անանուն եվրոդիպլոմատը ԱՄՆ փոխնախագահին «կոշտ տղա» էր անվանել։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ