Չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին․ Արարատ Միրզոյան
Քաղաքական
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրում է․ «Կարդացեք։ Փաստաթուղթն իսկապես լավն է։
Լավն է Հայաստանի համար։ Մեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց։ Եվ դա` ոչ որևէ կերպ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հաշվին։
Լավն է այն ընդունող մյուս կողմի` ԱՄՆ֊ի համար։ Լավն է մեր անմիջական հարևանների ու առհասարակ բոլոր հնարավոր շահառուների համար։ Եվ դա շատ լավ է, որովհետև հակառակ պարագայում այն ուղղակի չէր աշխատի։
Հ.Գ. Չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին։
Լավ եղեք»։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ