Մեծ Բրիտանիան միլիոնավոր ֆունտ ստերլինգ կուղարկի Ուկրաինային
Աշխարհ
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (26,7 միլիոն դոլար) կուղարկի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարությունը։
«Լրացուցիչ օգնության ուղարկումը նվիրված է «երկու երկրների միջև նշանակալի 100-ամյա գործընկերության» առաջին տարեդարձին», - հայտնել են Մեծ Բրիտանիայի կառավարությունում:
Բացի այդ, այնտեղ հստակեցրել են, որ Կիևին աջակցությունը պետք է բավարարի անհետաձգելի կարիքները, այդ թվում՝ միլիոնավոր մարդկանց ջերմությամբ և էլեկտրաէներգիայով ապահովելը։
«Այս ֆինանսավորումը կենսական հրատապ աջակցություն կտրամադրի ամբողջ Ուկրաինայում էներգիայի արտադրության վերականգնման համար», - հավելել են բրիտանական կառավարությունում:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)