Փորձագետը նշել է՝ ինչ ելք է մնում Ուկրաինային էներգետիկ համակարգի փլուզումից հետո
Քաղաքական
Ուկրաինայի տարածքում ամբողջական էլեկտրակայանների բացակայության պայմաններում երկրի ղեկավարության համար միակ ելքը մնում է Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագրերի ստորագրումը։ Այդ մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Անատոլի Մատվիչուկը՝ ընդգծելով, որ նման իրավիճակում երկիրը չի կարող լիարժեք գործել։
Մատվիչուկի խոսքով՝ էներգետիկ համակարգի կործանումը նշանակում է ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև ջեռուցման, փոխանցման և արդյունաբերական ողջ շղթայի խափանում։ Նրա գնահատմամբ՝ 2025 թվականի ընթացքում այդ համակարգը հետևողականորեն ոչնչացվել է, ինչի հետևանքով Կիևը մնացել է առանց էլեկտրաէներգիա արտադրող կայանների։ Թեպետ կիրառվում են դիզելային և շարժական գեներատորներ, դրանք չեն կարող փոխհատուցել համակարգային պակասը։
Ռազմական տեսանկյունից հատկապես լուրջ խնդիր է ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կանգառը՝ տեխնիկայի, զինատեսակների և հատկապես անօդաչու սարքերի արտադրության դադարեցումը։ Փորձագետը նշել է, որ էներգետիկ ճգնաժամը սոցիալական լարվածություն է ստեղծում խոշոր քաղաքներում, որտեղ նույնիսկ մետրոպոլիտենը չի գործում։ Նրա կարծիքով՝ անկախ քաղաքական ցանկություններից, Ուկրաինան ստիպված կլինի ելք որոնել, և միակ իրատեսական տարբերակը խաղաղ փաստաթղթերի ստորագրումն է, մինչդեռ նոր էներգետիկ հզորությունների կառուցումը, ըստ նրա, Մոսկվան թույլ չի տա։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru